ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում կազմակերպության զորավարժությունների չեղարկման առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը:
«Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում»,- նշել է Հունանյանը։
Նրա խոսքով՝ Քարտուղարության խնդիրները հստակ սահմանված են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում․ «Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է»,- ասել է ԱԳՆ խոսնակը։
«Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- նշված է Հունանյանի մեկնաբանության մեջ։
https://civilnet.am/news/688631/%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a8%d5%b4%d5%a2%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8%d5%be-%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%b8%d5%bf%d5%a5%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%b0-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%ab%d5%b6-%d5%b8%d6%80%d5%a8-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac-%d5%b9%d5%ab-%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%bd-%d5%a6%d5%b8%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac/ https://civilnet.am/news/688660/%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%a5%d5%9e%d5%ac-%d5%a7-%d5%a9%d5%a5%d5%9e-%d5%b8%d5%b9-%d5%ad%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%84%d5%a5%d6%80%d5%b8%d5%be/
Civilnet











