Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել։

«Պարզվել է, որ Արցախի քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021-ի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և հանձնել տեղեկություններ: Վերջինս բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իր ծառայության վայրի, ստորաբաժանման ուղղվածության, տեսակի և քանակի, առկա զինատեսակների, հրամանատարական կազմի, մարտական դիրքերի և մարտական հերթապահության վերաբերյալ, այդ կերպ կատարելով պետական դավաճանություն»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։

Մեկնաբանել