Բարսելոնան մտադիր է մի քանի ֆուտբոլիստ վաճառել առաջիկա օրերին. Սուբիսարետա

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան Goal.com-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կատալոնացիներն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր են ազատվել մի քանի ֆուտբոլիստներից:

«Ցանկանում ենք, որ մեր կազմը կոմպակտ լինի: Այդ պատճառով մտադիր ենք մի քանի տրանսֆեր իրականացնել առաջիկա օրերին: Մենք համագործակցում ենք գործակալների հետ, որպեսզի համապատասխան ակումբներում տեղավորենք մեր ֆուտբոլիստներին»,- ասել է Սուբիսարետան, ով հրաժարվել է անուններ տալ:

Goal com-ի հաղորդմամբ` այդ ֆուտբոլիստների թվին են պատկանում Իբրահիմ Աֆելայը, Մարկ Բերտրանն ու Ջոնաթան դոս Սանթոսը:

Մեկնաբանել