Կարմիր խաչը ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասել է նա՝ հավելելով, որ բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այսօր շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը։ Արգելափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունացել՝ սննդամթերքի և դեղորայքի պակասով պայմանավորված։ Հունվարի 20-ից մթերային որոշ ապրանքներ կվաճառվեն միայն կտրոններով։

Մեկնաբանել