ԱՄՆ-ի պատվիրակությունը Թուրքիայում կքննարկի Սիրիայի հարցը

ԱՄՆ-ի կառավարությունը Սիրիայում կատարվող իրադարձությունների հնարավոր զարգացումները քննարկելու նպատակով պատվիրակություն է ուղարկում Թուրքիա` պետքարտուղարի` Մերձավոր Արևելքի հարցերով տեղակալ Բեթ Ջոնսի գլխավորությամբ, հաղորդում է Cnnturk-ը:

Պարբերականի հաղորդմամբ` պատվիրակությունում են նաև Պենտագոնի և հետախուզական գործակալությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն օգոստոսի 11-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան և ԱՄՆ-ը Սիրիայի հարցով համատեղ խմբեր կստեղծեն: Ակնկալվում է, որ այդ խմբերն իրենց գործունեությունը կսկսեն աշնանը:

Քլինթոնը նաև հայտարարել է, որ երկու երկրների ռազմական և հետախուզական ծառայությունների դերը չափազանց կարևոր է: