Հունվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը։
Խորհրդարանը կքննարկի «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն նաև «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Նիստերի օրակարգում է նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: