Հունվարի 16֊17֊ը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։
ՀՀ ԱԳՆ-ից փոխանցում են, որ նիստի ընթացքում Միրզոյանը հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա նաև գործընկերների հետ։