Արարատ Մելքումյանն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվել է ԱԱԾ տնօրեն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրով Արարատ Մելքումյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Արարատ Մելքումյանն ԱԽ քարտուղար էր նշանակվել 2023-ի հունվարի 7-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Վիտալի Բալասանյանին։

Արցախի ԱԱԾ գործող տնօրեն Աշոտ Հակոբջանյանն արձակվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Սամվել Շահրամանյանը նշանակվել է անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով ԱԽ քարտուղարի տեղակալի պաշտոնից։