Շրջափակման հետևանքով Արցախում 3 400 մարդ կորցրել է աշխատանքը, 726 տնտեսվարող կասեցրել է գործունեությունը

Արցախում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնական առնվազն 3 400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 36 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Շրջափակման պատճառով Արցախի 120 000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև: Լաչինի միջանցքի փակման հետևանքով … Continue reading Շրջափակման հետևանքով Արցախում 3 400 մարդ կորցրել է աշխատանքը, 726 տնտեսվարող կասեցրել է գործունեությունը