Մայրը` Արցախում, երեք փոքրերը` Հայաստանում

Մի քանի օրով Հայաստանից Արցախ եկած Հռիփսիմե Ավետիսյանը մեկ ամսից ավելի է` յոթ ամսական երեխայի և ամուսնու հետ ապրում է Ստեփանակերտում: Դեկտեմբերի 12-ին՝ Հայաստան մեկնելու օրը, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակվեց ադրբեջանցիների կողմից: Նրա երեք փոքրերը մնացել են Հայաստանում՝ հաշմանդամություն ունեցող տատի խնամքին: Ամեն օր երեխաներին հասնելու տարբերակներ է փնտրում, դիմել է նաև Կարմիր խաչին։

Մեկնաբանել