Վարչապետին ներկայացվել է պաշտպանության նախարարության 2022-ի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 17-ին, այցելել է պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2022-ի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Պատասխանատուները ներկայացրել են 2022 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներն ու այլ ուղղություններով կատարված աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը և պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել