Հաջողվել է շրջափակված Արցախում մնացած օտարերկրացիների մի մասին դուրս բերել․ Ռուբեն Վարդանյան

Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, այսօր՝ հունվարի 17-ին, կարողացել է դուրս բերել շրջափակված Արցախում մնացած օտարերկրյա քաղաքացիների մի մասին։

«Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120 000 քաղաքացիների, այդ թվում՝ 30 000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 37 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել