ՄԱԿ-ը կշարունակի աջակցել Թուրքիային սիրիացիներին օգնելու հարցում

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարությունը (UNCHR) հայտարարել է, որ իրենք շարունակելու են աջակցել Թուրքիային, որն աշխատանքներ է տանում սիրիացի փախստականներին իր երկրում օգնելու գործում, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

ՄԱԿ-ի` Թուրքիայում փախստականների գծով գերագույն հանձնակատարության խոսնակ (UNCHR) Մեթին Քորաբաթիրը գործակալության հետ զրույցում ասել է, որ այս պահին սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում հասնում է մոտ 200 հազ-ի, որից ավելի քան 70 հազ-ը ապաստան են գտել Թուրքիայում: Նրա խոսքով` դա արդեն իսկ վկայում է այն մասին, որ սա միջազգային խնդիր է:

Մեկնաբանել