Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Հունվարի 18-ի առավոտյան Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Արցախգազ ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը: Այս մասին հայտնում է Արցախգազը»,- ասված է հայտարարությունում։ Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանը կրկին արգելափակել էր Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը, գազամատակարարումը վերականգնվել էր ժամը 18:30-ի սահմաններում։ Հայաստանից Արցախ մտնող գազատարը անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ *** 2023-ի հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական … Continue reading Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը