Կիևի մոտ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար կազմը, երեխաներ

Կիևի մարզում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարությունը՝ նախարար Դենիս Մոնաստիրսկին, առաջին տեղակալ Եվգենի Ենինը ու պետքարտուղար Յուրի Լուբկովիչը․ այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն։

Արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռը ընկել է բնակելի տան ու մանկապարտեզի միջև։ Վթարի վայրում հրդեհ է բռնկվել։

«Ընդհանուր առմամբ դեռ հայտնի է 16 զոհվածների մասին, որոնցից երկուսը՝ երեխաներ։ Զոհվածներից 9-ը ուղղաթիռում են գտնվել։ 22 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ, այդ թվում՝ 10 երեխա»,- գրել է Կլիմենկոն։

Պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։

Մեկնաբանել