Իրանում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ

Իրանի հյուսիս-արևմուտքում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Սյունիքում և Վայոց ձորում 3-4 բալ, Արարատում, Արմավիրում և Երևանում` 2-3 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին, Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում ` 2-3 բալ ուժգնությամբ»,- ասված է հաղորդագրությունում։