Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը

Հունվարի 18-ից Արցախում մենարկել է կտրոնների տրամադրման գործընթացը, որի համար Արցախում գործում է 26 սպասարկման կետ։ Կտրոնների միջոցով յուրաքանչյուր անձ կարող է ամիսը մեկ անգամ վաճառակետից գնել մեկ լիտր ձեթ, իսկ բրինձ, մակարոնեղեն, շաքարավազ ու հնդկաձավար կարող է գնել ամիսը երկու անգամ՝ կես կիլոգրամով։ Կտրոնները գործելու են մեկ ամիս՝ հունվարի 20-ից փետրվարի 20-ը։ Կտրոններ տրամադրում են Արցախում փաստացի բնակվող բոլոր քաղաքացիներին՝ ըստ իրենց փաստացի բնակության վայրի։

Մեկնաբանել