Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը մեկ ամիս է՝ չի պատասխանում խաղաղության պայմանագրի հայկական առաջարկներին․ Միրզոյան

Ադրբեջանը մեկ ամիս է՝ չի պատասխանում խաղաղության պայմանագրի հայկական առաջարկներին․ Միրզոյան

Հայաստանը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի խմբագրված առաջարկներ, որոնց մեկ ամիս է՝ Ադրբեջանը չի պատասխանել։ Կառավարության հետ խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Նախագծի շուրջ լինում են ադրբեջանական, հետո հայկական, հետո էլի ադրբեջանական առաջարկներ, մինչ այն պահը, երբ վերջնական համաձայնեցված տեքստ կլինի։ Մենք հերթական մեր առաջարկներն ու դրան կից հիմնավորումներն ուղարկել ենք ադրբեջանական կողմին։ Մեկ ամիս է, որ որևէ արձագանք չունենք»,- ասաց Արարատ Միրզոյանը։ 

ԱԳՆ ղեկավարը վստահեցրեց՝ թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմն արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության համաձայնագրի տեքստի աշխատանքներում։ Հակառակը՝ Ադրբեջանն է դադարեցրել բուն խաղաղության տեքստի քննարկումները և զուգահեռաբար դիմել սադրիչ գործողությունների։ 

Խաղաղության համաձայնագրի տեքստը, ըստ Միրզոյանի, պիտի քննարկվեր նաև անցյալ ամիս Մոսկվայում Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի ապօրինի փակումը հայկական կողմին թույլ չի տվել մասնակցել այդ հանդիպմանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում