Ռեալը Կակայի տրանսֆերի կապակցությամբ առաջարկներ չի ստացել. Մոուրինյո

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է կիսապաշտպան Կակայի շուրջ ստեղծված իրավիճակը, ով, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը:

Պորտուգալացի մասնագետը մասնավորապես հայտարարել է, որ «Արքայական ակումբը» բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ստացել, տեղեկացնում է AS-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միլանը» ցանկանում էր վարձակալել Կակային մեկ մրցաշրջանով, բայց իսպանական գրանդին նման առաջարկը ձեռնտու չէր: Այժմ լուրեր են պտտվում, թե ֆուտբոլիստով հետաքրքրվել է «Մանչեսթեր Յունայթեդը»: