2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և 8 այլ սպաներ պաշտոնանկ կարվեն

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայողի զոհվելուց հետո 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը կազատվի զբաղեցած պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հանրապետության նախագահը։

Ըստ նույն Առաջին ալիքի «Լուրերի»՝ բացի կորպուսի հրամանատարից, պաշտոնանկ կարվի ևս 8 սպա, որոնց պաշտոններն ու անունները ներկայացնում են ստորև․

2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը,

2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյանը,

2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը,

ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը,

Բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը,

Բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը,

Բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը,

Բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը:

***

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Մեկնաբանել