Յուրա Մովսիսյանը շարունակում է մնալ լավագույնների թվում

Ռուսական Championat.com կայքը Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր տուրից հետո թարմացնում է ֆուտբոլիստների վարկանիշները և ներկայացնում դրանք ըստ խաղային գոտիների:

Թեև Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 5-րդ տուրում ոչ մի միավոր չի վաստակել, նա շարունակում է 7 միավորով մնալ 2-րդ տեղում: Հարձակվողների մեջ առաջին տեղում է Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովը` 7.33 միավոր: Այս տուրից հետո միավորներով Յուրա Մովսիսյանին հավասարվել է «Ալանիայի» հարձակվող Դանիլո Նեկոն, ով դուբլ ձևակերպեց «Կուբանի» հետ խաղում:

5 տուրերի արդյունքում լավագույն դարպասապահն «Ալանիայի» առաջին համար Դմիտրի Խոմիչն է (6.6 մ.), լավագույն պաշտպանը Դոմենիկո Կրիշիտոն է («Զենիթ», 7.1 մ.), իսկ լավագույն կիսապաշտպանը` Ռոման Յերյոմենկոն («Ռուբին», 7.2 մ.):

Նշենք, որ ֆուտբոլիստները միավորներ են ձեռք բերում ըստ խաղադաշտում ցուցադրած օգտակար գործողությունների:

Մեկնաբանել