«Ազատի զորամասում հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում»

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի տարածքում հրդեհը, որը 15 զինծառայողի զոհվելու պատճառ է դարձել, բռնկվել է զորամասում ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնները չպահելու հետևանքով։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մանրամասնեց հրդեհի բռնկման հանգամանքները։ Ըստ նրա՝ փորձ է արվել վառարանն օգտագործել, որի նպատակով 5 լիտրանոց տարայով սպան ավտոբենզին է լցրել վառարանի մեջ։ Դրա հետևանքով այրվել է վառարանը, ապա հրդեհն անցել է սպային։ Դրանից հետո, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ։ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ դա մեծ հավանականությամբ չի եղել դիտավորյալ։ Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ … Continue reading «Ազատի զորամասում հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում»