Բերդաշեն, Արցախ․ կյանքը՝ շրջափակման մեջ

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքից 15 բնակիչ ճանապարհի փակման պատճառով մնացել է Հայաստանում, այդ թվում՝ համայնքի ղեկավարը։ Մարտունիում ևս խանութները գրեթե դատարկ են։ Հացն ամեն օր են ստանում։ Գյուղում գործող լավաշի փուռը, չնայած շարունակում է իր գործունեությունը, բայց ալյուրի պակաս ունի։ Դպրոցում դասերը 35 րոպե տևողությամբ են անցկացվում՝ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով, երկարօրյա դպրոցն էլ սննդի պակասի պատճառով չի գործում։

Մեկնաբանել