Հակառակորդի կրակոցից Երասխի հատվածում զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է․ ՊՆ

Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով տարվում է քննություն:

Մեկնաբանել