Հունվարի 19-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի հետ, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է տարածաշրջանային անվտագային իրավիճակը։ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը:
«Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը»,- նշում են գրասենյակից։