Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահի հրամանագրով Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Գարեգին Պողոսյանը ՀՀ ազգային հերոս է, գնդապետ։ Նա Հայրենիքի շքանշանով պարգևատրվել է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 22-ին։

Գեղարքունիքի Ազատ գյուղում վաշտի կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի զոհվելուց հետո 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանն ազատվել էր զբաղեցած պաշտոնից:

Մեկնաբանել