Արարատ Միրզոյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Հայտարարությունում հանդիպման օրակարգի մասին տեղեկություններ չկան։

Հունվարի 18-19-ին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին այցելել է Հայաստան և Ադրբեջան։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ՀՀ-ում հանդիպումներ է ունեցել վարչապետի և փոխարտգործնախարարի, իսկ Ադրբեջանում՝ ԱԳՆ ղեկավարի հետ։