Բրյուսովի անվան համալասարանում կառավարման լուրջ ճգնաժամ է. պրոռեկտոր

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում կառավարման լուրջ ճգնաժամ է: Այն առաջացել է դեկտեմբերի 9-ին ռեկտոր վերընտրված Կարինե Հարությունյանին այդ պաշտոնում չհաստատելու պատճառով: Համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին ներկայացրել է խնդիրները:

Նրա խոսքով՝ ռեկտորի ընտրություններից հետո բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, ինչպես նաև Վահրամ Դումանյանը հրաժարական ներկայացրին համապատասխանաբար փոխվարչապետի և ԿԳՄՍ նախարարի պաշտոններից, և Համբարձում Մաթևոսյանը չի ստորագրել բուհի ռեկտորի ընտրության արդյունքում կազմված արձանագրությունը։ Դրան հղում անելով՝ ԿԳՍՆ-ն չի հաստատում նոր ռեկտորին: Այժմ լուծարված է նաև բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Մեկնաբանել