Բուքմեյքերները չեն վճարել բրիտանացի մարմնամարզիկի տատիկին

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, բուքմեյքերները հրաժարվել են վճարել Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդակակիր Սէմ Օլդհեմի տատիկի շահումը։ Լինդա Օլդրեդը Խաղերի մեկնարկից առաջ 5 ֆունտ ստերլինգ խաղադրույք է կատարել թոռան հաղթանակի վրա, իսկ գործակիցը կազմել է 200-ը 1-ի։

Տատիկը չէր ակնկալում, որ իր թոռը կարող է մեդալակիր դառնալ, իսկ խաղադրույքը կատարել էր ի հիշատակ իր ամուսնու, ով մահացել է 2006թ․-ին և ով հանդիսանում էր խաղադրույքների մոլի երկրպագու։ Մարմնամարզությունում Մեծ Բրիտանիայի հավաքականի հաղթանակից հետո 66-ամյա տատիկը ներկայացել էր բուքմեյքերական գրասենյակ՝ շահումը վերցնելու նպատակով, սակայն բուքմեյքերները հրաժարվել են վճարել այդ գումարը՝ պատճառաբանելով, որ խաղադրույքը կատարվել է ամբողջ թիմի հաղթանակի վրա։

«Ես կարծեցի, որ խաղադրույք կատարելը լավ միտք էր, քանի որ Սէմի պապիկը մոլի խաղացող էր։ Այդ իսկ պատճառով ես և քույրս խաղադրույք ենք կատարել նրա հիշատակի համար։ Դրանից առաջ մենք երբեք չենք եղել բուքմեյքերական գրասենյակում։ Ես խաղադրույք էի կատարել, որ Սէմը կնվաճի ցանկացած մեդալ, սակայն ինձ հրաժարվեցին վճարել իմ շահումը», – ասել է մարզիկի տատիկը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել