Կարմիր Խաչի միջնորդությամբ ևս չորս հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 23-ին, ևս չորս հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

««Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել