Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հայտարարությունում նշվում է, որ Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, մինչ այդ ձեռնպահ կմնա թեմայով որևէ մեկնաբանությունից։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում աշխատակազմին, վարչապետին, կառավարության անդամներին համագործակցության համար։

Քրիստիննե Գրիգորայնը Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել մոտ մեկ տարի առաջ՝ 2022-ի հունվարի 24-ին, իսկ փետրվարի 25-ից անցել էր պարտականությունների կատարմանը։

Մեկնաբանել