Կլիչկոն ոչ-ոքի է խաղում Կրամնիկի հետ

WBC-ի տարբերակով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն Ավստրիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ շախմատ է խաղացել 2000-2007թթ.-ին շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ։

«Ինձ շախ հայտարարելուց առաջ Կրամնիկը ոչ-ոքի առաջարկեց։ Ես էլ համաձայնվեցի», – ասել է Կլիչկո-ավագը խաղից հետո։ Այս մասին հաղորդում է Sovsport.ru-ն։

Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկոն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կմենամարտի Մանուել Չառի հետ։

Մեկնաբանել