Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, գրում է Agos-ը։
Եվս երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Կայքը գրում է, որ կրակն արդեն մարվել է։
Նշվում է, որ հրդեհից առաջ երեք պայթյունի ձայն է լսվել։ Հրդեհի պատճառներն դեռևս ուսումնասիրվում են։