2022-ի դեկտեմբերին գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 704 420

2022-ի դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 420, տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն։

Ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 44 949-ով կամ 6,8%-ով։

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023-ի հունվարի 1-ից մինչև հունվարի 20-նն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 26,7 մլն գործարք` 524,7 մլրդ դրամ արժեքով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 2,5 մլն գործարքով կամ 10,6%-ով, իսկ արժեքային` 133,7 մլրդ դրամով կամ 34,2%-ով:

Մեկնաբանել