Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնում է, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

«Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։ Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Ավետիսյանը նաև շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և աջակցության համար։

Գեորգի Ավետիսյանը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2018թ. հունիսի 22-ին։

Մեկնաբանել