Յուրա Մովսիսյանը նոր խաղընկեր կունենա Կրասնոդարի հարձակման գծում

Թել Ավիվի «Մաքաբիի» 19-ամյա սենեգալցի հարձակվող Մուսա Կոնատեն առաջիկա օրերին կտեղափոխվի «Կրասնոդար»: Այս մասին հաղորդում է Sport-express-ը` հղում անելով իսրայելական Sport-5 հեռուստաալիքին:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Սենեգալի հավաքականի կազմում 5 գոլի հեղինակ դարձած հարձակվողը ռուսական ակումբի հետ 4-ամյա պայմանագիր կկնքի: Կոնատեի համար «Կրասնոդարը» «Մաքաբիին» 2 մլն եվրո կվճարի:

Հիշեցնենք, որ Lifesports-ը մի քանի օր առաջ գրել էր, որ «Կրասնոդար» տեղափոխվելուն շատ մոտ է նաև Բելառուսի հավաքականի հարձակվող Ռենան Բրեսանը: Եթե Ռուսական ակումբն իսկապես գնի այս երկու հարձակվողներին, ապա Հայաստանի հավաքականի հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» հիմնական կազմում տեղը պահելու համար ստիպված կլինի ավելի շատ աշխատել:

Մեկնաբանել