- Ադրբեջանցիները տարածել են Ալիև-Բլինքեն զրույցի սեփական տարբերակը
- ԵՄ քաղաքացիական առաքելությունը անհանգստացրել է Բաքվին
- Նախիջևանում շարունակվում են Թալիբովների հետապնդումները
-
Քարագլխի բարձունք չհասած․ Իշխան Օհանյանի պատմությունը
Իշխան Օհանյանը զոհվել է պայմանագրային ծառայության 15-րդ օրը՝ 2022 թվականի մարտի 25-ին հակառակորդի հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածներից: Բարձրանում էին Քարագլխի բարձունքում գտնվող դիրք՝ հերթափոխի: Իշխանն Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից էր: Ընտանիքի երրորդ զավակն էր: Այս տարի կդառնար 29 տարեկան:
-
Վրաստանում խնդրահարույց օրինագծին դեմ քվեարկած պատգամավորները հրաժարվել են մանդատից
Շոթա Կինչա, OC Media Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության չորս անդամ վայր է դրել պատգամավորական մանդատը՝ սեփական կուսակցության ներսում օտարերկրյա գործակալների տապալված օրինագծին չաջակցելու համար քննադատության ենթարկվելուց հետո: Ուրբաթ Վրաստանի խորհրդարանը մանդատներից զրկել է մեծամասնական պատգամավորներ Վլադիմիր Չաչիբայային, Նինո Իոբաշվիլիին, Գիորգի Խելաշվիլիին և Իրակլի Կովզանաձեին՝ նրանց իսկ խնդրանքով։ Այս չորս պատգամավորները իշխող կուսակցության մի քանի օրենսդիրներից էին, որոնք մարտի սկզբին խորհրդարանում առաջին ընթերցմամբ չքվեարկեցին հօգուտ օտարերկրյա գործակալների վիճահարույց օրինագծի։ Պատգամավորները օրինագծին կտրականապես դեմ չեն արտահայտվել, իսկ նրանցից առնվազն երեքն անցել են աշխատանքի կառավարությունում՝ որպես խորհրդական: «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նրանց հեռանալը պայմանավորված է «լիբերալ ֆաշիստական ահաբեկությամբ»: […]
-
Ինչո՞ւ մենք՝ հայ գիտնականներս, չենք կարող նման դեր ստանձնել Հայաստանի
Բոլորս լսել ենք «աստղային պատերազմների» մասին: Այս անվանումը կապված է Լուկասի հանրահայտ սիքվելի և դրանց հերոսների` Անակին Սկայվոքերի, Հան Սոլոյի և տարատեսակ ջեդայների հետ: Բայց այս անվանումը դարձել է նաև ծաղրական արտահայտություն՝ կապված ԱՄՆ-ի տխրահռչակ հակահրթիռային ծրագրի հետ, որի նպատակն էր ձևավորել բալիստիկ հակահրթիռային պաշտպանություն (Ballistic Missile Defence): Հակահրթիռային պաշտպանության գաղափարը մոտավորապես հետևյալն է: Միջուկային պատերազմի դեպքում հակամարտող կողմերը իրար վրա են արձակում ռազմավարական բալիստիկ հրթիռներ՝ զինված միջուկային մարտագլխիկներով: Դեռ 1980-ականներին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն առաջարկեց ձևավորել լայնածավալ մի համակարգ, որը կկարողանար խոցել ԱՄՆ-ի դեմ արձակված խորհրդային բալիստիկ հրթիռները: Սա ենթադրում էր ծովային, ցամաքային և տիեզերական հարթակներից աշխատող հրթիռային և […]
-
Իրանը մարտական պատրաստության է բերել սահմանապահ ուժերը, Թավրիզի ավիաբազան
Իրանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Իրան-Ադրբեջան և Իրան-Հայաստան սահմաններ Ադրբեջանական APA պետական գործակալությունը նշել է, թե Իրանը «հատել է բոլոր կարմիր գծերը» Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին այցելեց Հայաստան Credits: Ruptly
-
Ամուլսարի գործարկումը, այնուամենայնիվ, լավ է․ Էրիկ Հակոբյան
ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր հերթական հաղորդմանն անդրադառնում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվան և դրա հարուցած մարդասիրական հետևանքներին; Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերսկսման վերաբերյալ Հայաստանի կառավարության գործարքին և որոշ անձնական խորհուրդներ է տալիս Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։
-
Ադրբեջանի զինուժը Արցախում կրակել է քաղաքացիական անձանց ուղղությամբ
Մարտի 23-ին և 24-ին ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարությունը՝ հավելելով, որ տուժողներ չեն եղել: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: Այս թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար: ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային […]
-
Հայաստանը դանդաղ, բայց դուրս է գալիս ՀԱՊԿ-ից. Արամ Սարգսյան
Ռուսաստանը քննադատում է Հայաստանին, անգամ հեգնում, սակայն Ուկրաինային աջակցություն ցույց տվող Ադրբեջանին որևէ բան չի ասում: Այս տեսակետն է հայտնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը դանդաղ, բայց դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ինչը հնարավորություն պետք է տա զարգացնել ռազմական բնույթի հարաբերություններ Արևմուտքի հետ: