«15 տարի առաջ երեխաներին հոգեբանի մոտ թաքուն էին բերում։ Երբ ուզում էիր անուն-ազգանուն գրանցել, ծնողները մերժում էին»,- ասում է «Ծնողի դպրոց» ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Աննա Վելիցյանը։ Այսօր ծնողավարման միտումներն աստիճանաբար փոխվում են, իսկ 2022-ի հոկտեմբերից գործում է ծնողավարմանը վերաբերող առցանց ուսուցման առաջին հայալեզու հարթակը՝ Parent.am-ը։
Parent.am կայքը՝ այլընտրանք ծնողավարման արմատացած մոտեցումներին
-
Ինը ամիս անց. էլեկտրոնային դեղատոմսերի նոր կարգը լրիվ չի երկնել
Էլեկտրոնային դեղատոմսերի գործարկումից ինը ամիս անց դեղատները բողոքում են դրանց գործարկման ընթացքից։ Նրանց խոսքով՝ բժիշկները դեղատոմսը դուրս չեն գրում էլեկտրոնային եղանակով, իսկ տեսչական մարմինը հենց իրենց է տուգանում՝ յուրաքանչյուր հատ դեղի համար 5000 դրամ։ ՍիվիլՆեթը տարբեր զրուցակիցների հետ փորձել է հասկանալ խնդիրը։
-
Մարությանի հետ դաշինքը խզվել է. զրույց Հայկ Գրիգորյանի հետ
Երևանի ավագանիում ներկայացված «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում պատմում է, թե ինչու են բաժանվել ճանապարհները նախկին դաշնակիցի՝ Հայկ Մարությանի հետ, և ինչու է Մարությանի՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը անիմաստ՝ առանց քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության։
-
Բարձրաստիճան պաշտոնյաների գործուղումների ծախսերը գաղտնի են. ԱԺ նախագահի պնդումը մոլորեցնող
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե արտերկրյա գործուղումների բոլոր ծախսերը թափանցիկ հրապարակվում են և որևէ բան չի թաքցվում։ Լրագրողների հարցին, թե ինչու են արտերկրյա գործուղումների մեկնող պատվիրակություններն այդքան մեծաթիվ, Սիմոնյանը պատասխանել է, որ դրանք համապատասխանում են աշխատանքային պահանջներին։ Նա նաև բացատրել է բիզնես դասի ավիատոմսերի անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկար թռիչքներից հետո անմիջապես պետք է մասնակցի բարձրաստիճան հանդիպումների։ «Ինձ, առնվազն իմ պարագայում, պետք է, որ ես քնեմ [ինքնաթիռում՝ խմբ.], որ կարողանամ գիտակցեմ անգլերեն, ռուսերեն, հայերեն ինչ եմ խոսում, և որևիցե ծախս փակ չի և որևիցե ծախսի մասին մենք որևիցե բան երբեք […]
-
Նելլի Դավթյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նելլի Դավթյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության միագրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։ Մինչ այս նշանակումը նա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալն էր։ Ավելի վաղ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանն ազատվել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։
-
Հայաստանի և Հունաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են հաջորդ տարվա ծրագրերը
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Ըստ Հայաստանի ՊՆ-ի հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: «Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը»,- հայտնում է գերատեսչությունը։ Վերջերս հունական աղբյուրները տեղեկություն էին տարածել նրա մասին, որ Հունաստանը կարող է Հայաստանին փոխանցել S-300PMU-1 զենիթահրթիռային համալիրներ և ռուսական արտադրության այլ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր։
-
Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ
Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 5-ի նիստի օրակարգում։ Մեխակյանը այս պաշտոնում կփոխարինի Դավիթ Խուդաթյանին, որը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաար։ Մեխակյանը 2018-2020 թթ. եղել է պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, հետագայում նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ, իսկ 2021-ից Խոյ համայնքի ղեկավարն է։
-
Անկախության հռչակագրի և Սահմանադրության երկվությունը վտանգավոր է. ՍԴ նախագահ
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում պարզաբանել է ՍԴ վերջին որոշումը, որով հստակեցվել է Սահմանադրության և Անկախության հռչակագրի հարաբերակցությունը: Դիլանյանի խոսքով՝ այս որոշմամբ սահմանազատվել է Սահմանադրությունը. դրա անհրաժեշտությունը պայմանավորված էր երկու հիմնարար փաստաթղթերի միջև առկա իրավական երկվության վերացման հրատապությամբ: Հարցազրույցի ընթացքում ՍԴ նախագահն անդրադարձել է նաև հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող մեկ այլ թեմայի՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենսդրության վերաբերյալ դիմումի քննության ձգձգման պատճառներին: Նա նաև խոսել է դատական իշխանության անկախության ամրապնդման հրատապ խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների մասին: