Ավստրալիան գրեթե երկու անգամ բարձրացնում է քվոտաները փախստականների համար

Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը հայտարարել է, որ իր երկիրը փախստականների ընդունման քվոտան կբարձրացնի 40%-ով։ Սա քվոտաների առաջին այսչափ խոշոր բարձրացումն է վերջին 30 տարիներին, հաղորդում է BBC-ն։

Այժմ Ավստրալիայում ամեն տարի հումանիտար աղետներից օթևան կարող է ստանալ վեց հազարով ավելի մարդ։

Քվոտաների աճն իրականացվում է՝ համապատասխան ապաստանի տրամադրման փորձագետների կոլեգիայի հանձնարարականի։

Ավստրալիայի օրենսդիր մարմիններն ավելի վաղ հավանություն էին տվել ժամանակավոր բնակելի ճամբարների բացմանը Նաուրուի և Պապուա Նոր Գվինեայի փախստականների համար։

Մեկնաբանել