Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի հյուրանոցների ու հյուրատների կոմունալ ծախսերը

Լուսանկարում՝ Ջերմուկի ճոպանուղին՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո։

2022-ի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո մոտ չորս ամիս անց կառավարությունը քայլեր է ձեռնարկում Ջերմուկի հյուրանոցային տնտեսություններին աջակցելու ուղղությամբ։ Կառավարությունը հունվարի 26-ին հավանության է արժանացնելու ռազմական գործողություններից տուժած տնտեսվարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է Ջերմուկում հյուրանոցային ու հյուրատնային գործունեություն իրականացնող 20 տնտեսվարողների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցել։ Ընդհանուր առմամբ այս նպատակին կուղղվի 50-60 միլիոն դրամ։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ մոտ երեք անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ 2021-ի սեպտեմբեր-դեկտեմբերին հյուրանոցների, հյուրատների իրացման շրջանառությունը կազմել է ավելի քան 670 միլիոն դրամ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 294 միլիոն։

Մեկնաբանել