Մուշեղ Մուրադյանը՝ Շիրակի նոր մարզպետ

Շիրակի նոր մարզպետ է նշանակվել Մուշեղ Մուրադյանը։ Մինչ այս պաշտոնին անցնելը նա «Արփի» ազգային պարկի տնօրենն էր։

Մինչ այդ պաշտոնին նշանակվելն էլ երկար տարիներ նա եղել է Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետը։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարական էր ներկայացրել հունվարի 25-ին։ Հրաժարականի պատճառներ չեն նշվում։