Արցախում ավելի քան 20 հազար երեխա զրկված է կրթություն ստանալու իրավունքից

Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը դադարեցված է: Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելուց հետո ադրբեջանական կողմը մի քանի անգամ խափանել է Արցախի գազամատակարարումը, իսկ հունվարի 9-ից էլ էներգամատակարարումն է խափանել, ինչի պատճառով ամեն օր հոսանքազրկումներ են լինում։ Առանց գազի ու հոսանքի դպրոցները չեն ջեռուցվում։ Փակվել է նաև 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, 41 մանկապարտեզ։ Ավելի քան 20 000 երեխա զրկված է կրթություն ստանալու իրավունքից: 6800-ից ավելի երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել։

Մեկնաբանել