Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 4-6 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Երևանում այսօր ցերեկը, հունվարի 27-ին, 28-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է ձյուն: Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-31-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք այստեղ։

Մեկնաբանել