Wizz Air-ը Երևանից թռիչքներ կիրականացնի չորս նոր ուղղություններով

Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է միանգամից չորս նոր ուղղղություն, հայտնում է Զվարթնոցի Ֆեյսբուքի պաշտոնական էջը։

Ապրիլի 29-ից հնարավոր կլինի Երևանից մեկնել Դորտմունդ, Սոֆիա և Կատովիցե, իսկ հունիսի 12-ից՝ Պրահա։

«Դորտմունդ-Երևան-Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին: Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի: Կատովիցե-Երևան-Կատովիցե երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ: Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել