Վարչապետի որոշմամբ Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Մինչ այս Կոստանյանն արտգործնախարարի խորհրդականն էր։
2018-ին Վահան Կոստանյանը մի քանի ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը, դրանից հետո ստանձնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները։
Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո Կոստանյանը նշանակվել է նախ նրա օգնական, ապա խորհրդականը։