Այսօր՝ հունվարի 27-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ևս երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախի առողջապահության նախարարությունից նշում են, որ հիվանդներից երկուսը քաղցկեղ ունեն։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,- տեղեկացնում են գերատեսչությունից։