Հրազդանի դպրոցներից մեկում անհայտ գազից 12 երեխա է թունավորվել, նրանց վիճակը բավարար է

Հրազդանի դպրոցներից մեկում անհայտ գազից 12 երեխա է թունավորվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից նշում են, որ տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

Մեկնաբանել