Հոսանքազրկումներն Արցախում խաթարել են հացի փռերի աշխատանքը

Արցախում հոսանքազրկումների պատճառով հացի փռերի բնականոն աշխատանքը խաթարվել է․ դա հանգեցրել է հացի համար մեծ հերթերի։ Կան փռեր, որոնք խանութներին այլևս հաց չեն մատակարարում, մատակարարված հացն էլ շատ արագ է վերջանում խանութում: Հունվարի 9-ից ադրբեջանական կողմը խափանել է Արցախի էներգամատակարարումը։ Այժմ էլեկտրաէներգիան ապահովվում է տեղական սահմանափակ ռեսուրսներով, ինչի պատճառով էլ Արցախում օրական 6 ժամանոց հոսանքազրկումներ են։

Մեկնաբանել