Չինացի օլիմպիականները մեծ գումարներ են վաստակում Օլիմպիական խաղերից հետո

Լոնդոնի օլիմպիական խաղերում Չինաստանի ներկայացուցիչները, ովքեր ոսկե մեդալներ նվաճեցին, մոտ 1 մլն յուան (159 հզ դոլար) են վաստակում հանդիսավոր միջոցառումներում, գովազդներում կամ երեկույթներում հայտնվելու համար, հայտնում է China Daily-ը:

Ի տարբերություն մի շարք երկրների, Չինաստանում հարկ չի սահմանվում օլիմպիական չեմպիոնների վաստակած գումարների վրա: Բացի այդ, չեմպիոնների պարգևատրում է ոչ միայն կառավարությունը, այլև մարզիկի նահանգը, քաղաքը, գյուղն ու նույնիսկ համայնքը: Բացի գումարային պարգևներից, նրանք ստանում են բնակարաններ, թանկարժեք մեքենաներ ու հսկայական վճարներ այն բանի համար, որ դառնան այս կամ այն կազմակերպության դեմքը:

Մեկնաբանել