Հռոմի պապն իր աղոթքում անդրադարձել է Լաչինի միջանցքին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա աղոթքում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակին։

«Ես նրանց հետ եմ, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու հանուն մարդկանց բարօրության»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

Մեկնաբանել